«Արմատ Քոնսթրաքշն» ՓԲԸ-ն դեպի բարեկարգված Հայաստան քայլող շուկայի առաջատար ուժերից է։ Մասնագիտանալով բնակելի շենքերի, քաղաքացիական և հանրային նշանանակության կառույցների, ինչպես նաև կարևոր ենթակառուցվածքների շինարարության մեջ՝ մեր թիմը հպարտ է ավելի քան 5 տարվա իր արդյունավետ և մնայուն աշխատանքով։
Առաքելություն
«Արմատ Քոնսթրաքշն» ՓԲԸ-ում մեր առաքելությունն է տալ կառուցապատման մնայուն և հարատև լուծումներ, որոնք կդառնան ապագայի կառուցապատման ոլորտի ոսկե ստանդարտը։ Մենք հավատում ենք, որ հենց որակյալ արմատից է սկսվում կայուն արժեքների վրա հիմնված մոտեցումը՝ կառուցելու շինություններ, որոնք հաջողությամբ կդիմանան ժամանակային ցանկացած մարտահրավերի։
Տեսլական
Մեր տեսլականն է դառնալ կայուն և նորարարական շինարարության անկյունաքար՝ ներդնելով Հայաստանում շինարարական լավագույն լուծումները։ Եվ ինչպես արմատը նոր կյանք է ստեղծում ծառի տեսքով, մենք մշտապես ձգտելու ենք նոր կյանք տալ շինարարության ապագային՝ շարունակելով զարգանալ, զարգացնել շուկան և բարեկարգել մեզ շրջապատող իրականությունը։

